ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՈՎ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ31 հոկտեմբերի 2002 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների պայմանով: Այդ մասին հայտարարել են Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Սվինարովը նախօրեին Սոֆիայում կայացած բանակցություններից հետո: «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման` փոխզիջումների, գործուն քաղաքական բանակցությունների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության հիման վրա: «Այդ խնդրի նկատմամբ Երեւանի դիրքորոշումը չի նախատեսում կարգավորում պաշտպանության նախարարության մասնակցությամբ», - ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլայ Սվինարովի խոսքերով, Բուլղարիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, պատրաստ է համակողմանի աջակցություն ցույց տալ խնդրի խաղաղ կարգավորմանը: Տարածաշրջանային թեմաներից եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի եւ Բուլղարիայի մասնակցությունից բացի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական կապերին առնչվող հարցեր: Նախարարությունների ներկայացուցիչները ստորագրել են 2002-2003 թվականների Հայաստանի եւ Բուլղարիայի ռազմական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |