ՀՀԿ-ն Շիրակի ՏԻՄ ընտրություններին կսատարի քաղաքապետ Բալասանյանին12 հուլիսի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցը որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Որոշումը հրապարակել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բալասանյանն ասել է, որ Գյումրու ավագանու 2016-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ըստ Մինասյանի, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» ավագանու ցանկը կգլխավորի Սամվել Բալասանյանը, հայտնում է Aravot.am-ը: Հուլիսի 9-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ ցանկություն չունի կուսակցական դառնալ: Միաժամանակ, նացանկություն էր հայտնել մասնակցել Գյումրու ավագանու ու քաղաքապետի ընտրություններին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |