ՀՀ նախագահ. ԼՂ ժողովուրդը չի համաձայնի Ադրբեջանի կազմում լինել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ԼՂ հիմնախնդրին։ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր և Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց և խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն», մեջբերում է Ա1+-ը: Նախագահի խոսքով, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: «Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է»: Սարգսյանը շեշտել է, որ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրեն Ադրբեջանի կազմում, «հավատացեք՝ անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի»: Նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |