Գյուղոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու![]() 12 հուլիսի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ցրտահարությունների, կարկտահարությունների, սելավների հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Տարվա կեսին գյուղացիներից շատերը փաստի առաջ են կանգնում: Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ: «2013-ին միայն կարկտահարության վնասը՝ 25.3 մլրդ դրամ, 2014-ի ցրտահարության հետևանքով վնասը կազմում էր ավելի քան 11 մլրդ դրամ», - ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը, գրում է Panorama.am-ը: Նա հայտնել է, որ ոլորտում ապահովագրության ներդրման նպատակով արդեն մի քանի տարի քննարկումներ, հետազոտություններ են իրականացվում, միջազգային փորձն են ուսումնասիրում: Նախ որոշել են ապահովագրություն իրականացնել անասնապահության ոլորտում՝ ապահովագրելով խոշոր եղջերավոր անասուններին: Սակայն նախարարության ու ԿԲ համատեղ նոր ու ավելի խոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապահովագրության ներդրման անհրաժեշտություն առաջին հերթին կա բուսաբուծության ոլորտում: Առաջիկա ամիսներիննախատեսվում է մեկնարկելապահովագրության պիլոտային ծրագիր՝ 10 մշակաբույսի ու 5 ռիսկի պարագայում: «Մշակաբույսերն են՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, լոլիկ, ծիրան, խնձոր, խաղող, դեղձ կաղամբ, պղպեղ: Ռիսկերն են՝ կարկտահարություն, ցրտահարություն, ջրածածկում, երաշտ, հողմ»,-հայտնել է Ծպնեցյանը: Դեռևս քննարկումներն ընթանում են, ըստ նախնական տվյալների, պիլոտային ծրագիրը կիրականացվի Արարատյան դաշտավայրում: Նախատեսվում է, որ այն որոշակի չափով կսուբսիդավորվի պետության կողմից: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանընշել է, որ ոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել: «Ապահովագրությունը կիրականացվի այն ժամանակ, երբ մենք կունենանք գյուղմթերքի երաշխավորված անվտանգ մշակություն: Իսկ դա կապված է հակակարկտային ծառայության աշխատանքի արդյունավետության հետ»,-պարզաբանել է միավորման նախագահը: Բերբերյանը համարում է, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, աշխարհի զարգացած պետությունները վաղուց անցել են մշակաբույսերի ու այգիների ցանցապատման մեթոդին, ինչն ապահովում է մոտ 100 տոկոս պաշտպանություն: «Մենք գործ ունենք ցածր էֆեկտիվության սարքերի հետ: Կա նախագահի հստակ հանձնարարական, անցնել ցանցապատման, ինչը չի արվում»,-ասել է Բերբերյանը: Նրա խոսքով, ցանցապատման ծախսերի մասին ներկայացված աստղաբաշխական թվերն իրականությանը չեն համապատասխանում: Բերբերյանը հաշվարկել է, 1 հա տարածքը ցանցապետելու համար անհրաժեշտ է 2 հազար դոլարին համարժեք դրամ, ցանցը կարելի է օգտագործել 15 տարի: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն իր հերթին ընդգծել է, որ տնտեսության ամենառիսկային ոլորտի ապահովագրության իրականացումը շատ կարևոր է, համակարգի ներդրման գործում պետք է պետությունը սուբսիդավորում իրականացնի: «Եթե լինի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի ապահովագրություն, ապա համոզված եմ, որ գյուղացիները պատրաստ կլինեն ավելի բարձր տոկսադրույքով վարկեր վերցնել, որպեսզի դրա մի մասն ուղղվի որպես ապահովագրական վճար»,-նշել է տնտեսագետը: Առաքելյանը նկատել է, որ եթե մոդելը ներդրվի նաև գյուղոլորտում, բանկերը, հաշվի առնելով ցածր ռիսկայնությունը, կիջեցնեն տոկոսադրույքները: Ինչ վերաբերում է պետության մասնակցությանը, Առաքելյանն առաջարկում է վարկերը սուբսիդավորելու փոխարեն միջոցներն ուղղել ապահովագրության համակարգի կայացմանը: Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |