Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան12 հուլիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Ինոքը: Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997-ին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է UConn բասկետբոլային ակումբում: Ինոքը խոսել է Հայաստանի հավաքականին միանալու առաջարկի և այլ հարցերի շուրջ: «Կապ է հաստատվել իմ նախկին մարզիչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մարզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով: Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ: Մոտ 3 շաբաթ է մարզվում են հավաքականի հետ: Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին», պատմել է մարզիկը, գրում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներով է մեկնում Հունաստան, բասկետբոլիստն ասել է. «Միայն ոսկե մեդալի»: Խոսելով մայրաքաղաքի մասին, Ինոքն ասել է. «Իսկապես շատ գեղեցիկ է քաղաք է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը: Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ այստեղ մադիկ ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ»: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքում: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |