Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի![]() 13 հուլիսի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հարավում 2 մարդատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, 50 մարդ վիրավորվել է: «Աղետի զոհերի թիվը հասավ 27-ի` փրկարարներին հաջողվեց մետաղի կույտի տակից ևս 2 դի դուրս բերել»,-հայտնել է RaiNews 24-ը: Հուլիսի 12-ին Իտալիայի հարավում` Ապուլիա շրջանի Անդրիա քաղաքի մոտ 11:00-ի և 11:30-ի ժամանակահատվածում երկու գնացք է բախվել: 3 վագոն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Իտալական ԶԼՄ-ները 2 հնարավոր պատճառ են տեսնում`մարդկային գործոնը կամ խնդիրները երկաթուղային գնացքների երթևեկությունը կանոնակարգող համակարգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |