Թերեզա Մեյը ստանձնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը13 հուլիսի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: Նա կդառնա երկրորդ կին վարչապետը Մարգարեթ Թեթչերից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մեյը, որը հենց սկզբից պահպանողականների առաջնորդի և վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդն էր, միակ թեկնածուն մնաց, երբ հուլիսի 11-ին նրա մրցակիցները կամ հանեցին իրենց թեկնածությունները, կամ դուրս մնացին ներկուսակցական քվեարկությունների ժամանակ: Նույն օրը, ինչպես ակնկալվում էր, նրան պաշտոնապես հաստատեց կուսակցության ղեկավար կոմիտեն: Արտահերթ ընտրությունները պայմանավորված էին գործող վարչապետ և կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնի պաշտոնանկությամբ, որը հուլիսի 13-ին հեռանում է երկու պաշտոնից: Նա որոշեց հրաժարական տալ, երբ բրիտանացիների մեծ մասը հունիսի 23-ի հանրաքվեում քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կին է ստանձնում վերջին 26 տարում առաջին անգամ: Մինչ օրս Բրիտանիայի միակ կին վարչապետը հայտնի «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերն է եղել: Տարին հոբելյանական է Մեյի համար, հոկտեմբերի 1-ին նա կդառնա 60 տարեկան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |