Պուտինը, Ալիևն ու Ռոուհանին Բաքվում կքննարկեն «Հյուսիս-Հարավ» նախագիծը13 հուլիսի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Հասան Ռոուհանին օգոստոսի 8-ին եռակողմ հանդիպում կունենան Ադրբեջանի մայրաքաղաքում: Քննարկվելու են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում: Անդրադառնալով այն հարցին, թե նախատեսված է արդյոք ՌԴ և Իրանի նախագահների հանդիպում` Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռահինպուրն ասել է. «Այո, անկասկած, նախատեսվում է: Երկու միջոցառումները (հանդիպումն ու Իրանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը) տեղի կունենան նույն օրը», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել էր եռակողմ հանդիպման նախապատրաստման փաստը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է կապելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կհանդիսանա Ադրբեջանի, Իրանի և ՌԴ երկաթուղիների միացման համար: Առաջին փուլում նախատեսվում է տարեկան 5 մլն տոննա բեռ փոխադրել, իսկ հետագայում` ավելի քան 10-12-մլն տոննա: Ընթերցեք նաև. Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցումը կշարունակվի. ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |