Առաջին անգամ Հայաստանն Օլիմպիադային արգելավազորդ կներկայացնի13 հուլիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ արգելավազորդը Լիլիթ Հարությունյանն է: Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ արգելավազորդ է ներկայացնում, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հարությունյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Լիլիթ Հարությունյանը ծնվել է 1993-ին Գյումրի քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Հարությունյանի անձնական մարզիչները ամուսինն ու սկեսուրն են: Ամուսինը, ով նույնպես աթլետիկայով է զբաղվել, հեռացել է մեծ սպորտից՝ աղջկան խնամելու համար, որպեսզի Լիլիթը շարունակի իր մարզական կարիերան: Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետ: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ն Օլիմպիադային ներկայացնում է 33 մարզիկ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ: Photo` Armnoc Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |