Վայոց ձորը CNN-ի՝ գինեգործության լավագույն վայրերի ցանկում![]() 13 հուլիսի 2016 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան CNN լրատվամիջոցը Հայաստանի Վայոց ձոր մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում, ուր կարող են այցելել գինու սիրահարները: CNN-ը գրում է, որ շատ մշակույթների համար գինին ընթրիքի կարևոր բաղադրիչն է, և գինու արտադրությունը Միջերկրական ծովի շրջանից տարածվել է տարբեր մայրցամաքներ: «1935-ին Գերմանիայի կողմից սեփական Weinstrasse-ը՝ «Գինու երթուղին» հիմնելուց ի վեր հիմնվել են գինու բազմաթիվ «երթուղիներ»: Այսօր գինեգործությանը վերաբերող էքսկուրսիաների ու շրջագայությունների ընտրությունը մեծ է, քան երբևէ՝ ավանդականից (Բորդո) մինչև գեղատեսիլ (Քեյփթաուն), պատմականից (Հայաստան) մինչև անսպասելի (Բրազիլիա): Աստվածաշնչի համաձայն՝ Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին վայրն է, քանի որ հենց Արարատ լեռան լանջին է Նոյը ջրհեղեղից հետո տնկել առաջին խաղողի որթը», - գրում է լրատվամիջոցը, հայտնում է Tert.am-ը: Նշվում է, որ խաղողի տեղական «Արենի» տեսակը դարեր շարունակ անփոփոխ է մնացել: Այն կարողանում է դիմակայել բոլոր հիվանդություններին իր հաստ «կաշվի» շնորհիվ, որն օգնում է պաշտպանվել խիստ ցրտից: Հայաստանի գինեգործության շրջանը Վայոց ձորն է, նշում է CNN-ը և հավելում, որ այնտեղի կլիմայի շնորհիվ տարվա ընթացքում արևոտ է 300 օրը: Հայաստանից բացի՝ լավագույն գինեգործության վայրերի ցանկում են հայտնվել Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Հարավային Աֆրիկայի, Ֆրանսիայի (2 շրջան), Հունաստանի, Չիլիի, Կանադայի, Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Իսպանիայի, Գերմանիայի շրջանները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |