Ադրբեջանը ՌԴ-ից «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռներ կգնի14 հուլիսի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Իլյուշին ֆինանս կո» ԲԲԸ-ն և «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել ֆինանսական լիզինգով աշխարհի խոշորագույն բեռնատար Ան-124-100 («Ռուսլան») ինքնաթիռների առաքումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: Մեծ Բրիտանիայում Farnborough Airshow-2016 խոշորագույն աէրոտիեզերական սալոնի շրջանակում Ադրբեջանը բանակցել է խոշոր ավիաշինական Boeing, «Իլյուշին», «Անտոնով» ընկերությունների հետ Այդ հանդիպմանը նաև պայմանագիր է կնքվել «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռների ֆինանսական լիզինգով տրամադրման մասին: AZAL ղեկավարի և Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Յուրի Սլյուսարի մասնակցությամբ համաձայնագիրը ստորագրել են Silk Way Holding-ի նախագահ Զաուր Ախունդովն ու «Իլյուշին ֆինանս կո» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռուբցովը: Ըստ Ասկերովի, Ան-124-100 («Ռուսլան») ինքնաթիռների ձեռք բերումը նոր էջ կբացի Ադրբեջանի քաղավիացիայի պատմության մեջ, թույլ կտա ավելացնել մրցակցային առավելությունն ու ամրապնդել Ադրբեջանի դիրքերը բեռնատար ավիափոխադրումների համաշխարհային շուկայում: Boeing-ի ավագ փոխնախագահ Մարտին Բենթրոթի և կորպորացիայի վաճառքների գծով տնօրեն Սերդար Գյուրզեմը քննարկել են Boeing 737 MAX 10 ինքնաթիռի աառքման հնարավորությունը 2018-2020 թթ.: Միաժամանակ հանդիպմանը քննարկվել է նախագծի ֆինանսավորման հարցը: Ան-124-100 («Ռուսլան»)-ը ծանր հեռավոր տրանսպորտային ինքնաթիռը մշակել է Անտոնովի անվան կոնստրուկտորական բյուրոն: Այն ամենամեծ սերիական բեռնատար ինքնաթիռն է (1982-1988թթ. եղել է նաև խոշորագույնը գաբարիտներով): Բեռնատար խցիկի ընդհանուր ծավալը կազմում է 1050 խմ: Ան-124-ը կարող է մինչև 440 դեսանտային տեղափոխել կամ 880 զինվոր ամբողջական հանդերձանքով և սպառազինությամբ: Ընդհանուր առմամբ ինքնաթիռը կարող է մինչև 120 տոննա բեռ տեղափոխել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |