Okean Elzy-ի մենակատարը գլխավոր դերը կխաղա Ռոման Բալայանի նոր ֆիլմում![]() 13 հուլիսի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Okean Elzy ուկրաինական ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը կխաղա գլխավոր դերը ռեժիսոր Ռոման Բալայանի նոր կինոնկարում: Ինչպես հայտնել է ինքը Բալայանը, ֆիլմը կրելու է «Հրեշտակը» անունը: Նրա նկարահանումները կսկսվեն 2017 թվականի մայիսին: Չմանրամասնելով սյուժեն, ռեժիսորը նշել է, որ այն պատմելու է հոգեկան խնդիրներով 17-ամյա դեռահաս աղջկա մասին: «Նա գտնվում է հոգեբուժարանում ու փախնում է այնտեղից ամեն տարի: Վերջում պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բանականությունը չի կորցրել», - մեջբերում է Բալայանին Sputnik-Արմենիա ռադիոկայանը: Ռոման Բալայանը տասնյակից ավել ֆիլմերի ռեժիսոր է: Ամենահայտնի գործերն են «Թռիչքներ երազում և արթմնի» և «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» կտավները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |