Վիկ Դարչինյանը ռինգ կբարձրանա հուլիսի 16-ին՝ ԱՄՆ-ում![]() 13 հուլիսի 2016 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ռինգ կբարձրանա աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը. նա կպայքարի մեքսիկացի 32-ամյա Էնրիկե Կեվեդոյի հետ: Այս մասին հայտնում է Fightnews-ը: Դարչինյանը վերջին անգամ ռինգ է բարձրացել դեկտեմբերի 2015-ին Ավստրալիայում՝ մրցամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին: Այս մրցապայքարում վիճարկվում էր երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին: Մենամարտից առաջ ավստրալացի փրոմոութեր Պետեր Մանիատիսը նշել էր, որ Պաուլինոն երիտասարդ ու տաղանդավոր 22-ամյա բռնցքամարտիկ է, և վստահ է իր հաղթանակին, քանի որ Դարչինյանն արդեն 39 տարեկան է, ու նրա լավավույն տարիներն արդեն անցյալում են: Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |