Ինչպես վերականգնել պտղի կարկտահարված այգիները![]() 13 հուլիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Պտղատու այգու կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ: Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով` վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված): Երիտասարդ այգիներում, յուրաքանչյուր ծառի հաշվով խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ և 50գ կալիումական աղ: Պտղաբերող այգիներին` կախված տարիքից և պտղատեսակից, 8-10կգ գոմաղբ, 250-300 գ ամոնիակային սելիտրա, 300-400գ սուպերֆոսֆատ և 100-150գ կալիումական աղ: Պարարտացումն անհրաժեշտ է զուգակցել ոռոգումներով: Նախարարությունը նշում է, որ կարևոր նախապայման է պտղատու ծառերի ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների պարտադիր կիրառումը, հատկապես` պարարտացման և ոռոգման աշխատանքների, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների խնամքով կազմակերպումը, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և հիմնականում ծառն ամբողջությամբ պահպանվի անվնաս ու առողջ: Կարկտահարված ծառերի էտը պայմանավորված է ծառերի հասակով և վնասվածության աստիճանով: Այդ իսկ պատճառով հարկավոր է ցուցաբերել տարբերակված մոտեցում: 1-3 տարեկան այգիներում, եթե շատ ուժեղ են վնասվել տերևները, շիվերը և ճյուղերը, անհրաժեշտ է կիրառել խորը էտ` հեռացնելով խիստ վնասված մասերը` նոր աճեր առաջացնելու և ասիմիլիացիոն մակերես ստեղծելու նպատակով: Եթե երիտասարդ և միջահասակ ծառերի վնասվածության աստիճանը ուժեղ չէ` անհրաժեշտ է խուսափել խորը հատումներից, պահպանել մնացած տերևային մակերեսը, համապատասխան էտի միջոցով նպաստել նոր շիվերի և տերևների ավելացմանը: Այդ հասակի ծառերի մոտ հարկավոր է հեռացնել այն ճյուղերը կամ դրանց այն մասերը, որոնք կոտրվել են և տերևները սկսել են չորանալ, ինչպես նաև հեռացնել այն ճյուղերը, որոնց վրա տերևներ չեն մնացել: Մեծահասակ ծառերի մոտ, եթե կարկտահարությունից վնասվածությունն առանձնապես ուժեղ չէ, հնարավորության դեպքում պետք է պահպանել ասիմիլիացիոն մակերեսը, որը կնպաստի վնասված մասերի վերականգնմանը, այնուհետև հիմքից հեռացնել ջարդված, կախ ընկած ճյուղերը, առողջ մնացած տեղերից` կոտրվածները: Ուժեղ վնասված մեծահասակ ծառերի վերականգնման համար անհրաժեշտ է գարնանը կատարել երիտասարդացման էտ: Էտի արդյունքում` կտրվածքներին քսել կրակաթ կամ գոմաղբի և կավահողի խառնուրդ (2 մաս կավահող + 1 մաս գոմաղբ): Եթե վերքերը շատ են, առաջարկվում է վնասված ճյուղերը պատել ամբողջ երկարությամբ: Անհրաժեշտ է խուսափել մինչև 3 տարեկան ծառերը ամբողջությամբ խառնուրդով պատելուց: Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: Կարդացեք նաև՝ Գյուղոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |