Ասադ. Ռուսաստանի մասնակցությունը փոխեց իրավիճակը Սիրիայում

Ասադ. Ռուսաստանի մասնակցությունը փոխեց իրավիճակը Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մասնակցությունը փոխեց իրավիճակը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը NBC ալիքին տված հարցազրույցում:

«Ես հարցրեցի` ինչը փոխեց իրավիճակը Սիրիայում: «Ռուսաստանը»,-առանց վարանելու պատասխանեց Ասադը»,-գրել է Twitter-ում թղթակից Բիլ Նիլին, որը Դամասկոսում հարցազրույց է վերցրել Բաշար Ասադից, հայտնում է ՌԻԱ Նովոստին;

Ասադը նաև հայտարարել է, որ հուսով է, որ պատմության մեջ կմնա որպես իր երկրի պաշտպանն ահաբեկչությունից ու ներխուժումից: Ըստ նրա, նա ձգտում է պահպանել երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:

Բացի այդ, ըստ Ասադի, ԱՄՆ հիմնական խնդիրը ԱՄՆ նախագահների փորձի պակասն է արտաքին քաղաքականության ոլորտում:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները:

Սիրիայում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմը 200 մլրդ դոլարի վնաս է հասցրել երկրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---