Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին նախարար Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվել է Միացյալ Թագավորության վարչապետ: Նախարարների կաբինետի նախկին ղեկավար Դևիդ Քեմերոնը հուլիսի 13-ին ժամանել է Բուքինգեմյան պալատ: Նա խնդրել է թագուհի Եղիսաբեթ II ընդունել իր պաշտոնանկությունը` ներկայացնելով իր հետնորդին վարչապետի պաշտոնում: Թագուհին հավանություն է տվել Մեյի թեկնածությանը և այդպիսով Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Քեմերոնն իր պաշտոնանկության մասին հայտարարեց հունիսի 24-ին, երբ հրապարակվեցին հանրաքվեի արդյունքները ԵՄ-ում երկրի անդամակցության վերաբերյալ: Պահպանողական կուսակցության ղեկավարի համար կարճատև պայքարում հաղթեց Թերեզա Մեյը:

Բրիտանացի պահպանողականների նոր առաջնորդն խոստացել է կատարել բրիտանացիների կամքը, որոնք քվեարկել են ԵՄ կազմից դուրս գալու օգտին:

«Բացի այդ, մեզ հարկավոր է մեր ապագայի հստակ տեսլականը, այն հասկացությունը, որ մեր երկիրն աշխատում է ոչ թե արտոնյալ դասի, այլ յուրաքանչյուրի համար»,-ասել է Մեյը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---