Եվրահանձնակատար. Մենք պետք ենք Թուրքիային, իսկ Թուրքիան պետք է մեզ![]() 14 հուլիսի 2016 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նախկինի պես չի կատարել մոտ 5 պայման, որոնք անհրաժեշտ են Եվրամիության կողմից նրա քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համար: Այդ մասին հայտարարել է ներքին գորժքերի, ներգաղթի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը: «Որոշ հարցեր դեռ լուծված չեն: Թուրքիան կատարել է պահանջների զգալի մասը: Մոտ 67 պարտավորություն կատարվել է, քիչ է մնացել: Կարելի է ասել, որ իրավիճակը բավականին բարելավվել է»,-ասել է նա: Մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է 72 պայման կատարի: «Մեզ հավաստիացրել են, որ բոլոր պայմանները կկատարվեն սահմանված ժամկետում»,-ասել է եվրահանձնակատարը: «Մենք առավել լավատեսական ենք տրամադրված այն առումով, որ պետք է շարունակել համատեղ աշխատանքը թուրք գործընկերների հետ: Ակնհայտ է, որ մենք պետք ենք Թուրքիային, իսկ Թուրքիան պետք է մեզ»,-ասել է Ավրամոպուլոսը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ: Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի ֆինանասների նախարար Ջորջ Օզբորնը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |