Գերմանիան պաշտոնապես ներողություն կխնդրի նամիբիացիների ցեղասպանության համար![]() 14 հուլիսի 2016 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես ներողություն խնդրել Նամիբիայից հերերո և նամա ժողովուրդների ներկայացուցիչների զանգվածային սպանությունների համար, որոնք Գերմանական կայսրությունն իրականացրել է աֆրիկյան այդ երկրում 1904-1907թթ.: Այդ ժամանակ գերմանական զորքերը ոչնչացրել են էթնիկ խմբերի ավելի քան 75.000 անդամի: Այս հարցի վերաբերյալ երկու երկրի միջև շարունակվող բանակցությունները կավարտվեն տարվա վերջին, հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքը պետք է լինի Գերմանիայի և Նամիբիայի կառավարությունների և խորհրդարանների համատեղ որոշումը, որում նախորդ դարի սկզբին իրականացված սպանությունները կանվանվեն ցեղասպանություն, Der Spiegel ամսագրին հղումով հայտնում է Тert.am-ը: Նախարարությունում նշել են, որ Գերմանիայի կողմից բանակի մեղքի ընդունումը չի ենթադրում որևէ պարտավորվածություն կամ վճարում: 2004-ին՝ԳերմանիանՆամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»: Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |