Բուլղարիան դիտարկում է իրանական գազը ՀՀ և Վրաստանի տարածքով ներմուծելու հնարավորությունը![]() 14 հուլիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն Իրան այցի շրջանակում, հայտնում է Natural Gas Europe-ը: Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային նոր միջանցքի հարցը շուտով կքննարկվի փորձագետների խորհրդակցությանը, որը տեղի կունենա Սոֆիայում, ասվում է վարչապետի հայտարարության մեջ: Բուլղարիայի վարչապետ Բոյկոյի Իրան այցի շրջանակում էներգետիկայի նախարար Տեմենժուկա Պետկովան էներգետիկայի, մասնավորապես, բնական գազի ոլորտում, երկկողմ գործակցության խորացման հնարավորություններն է քննարկել իրանցի իր գործընկեր Բիժան Նամդար Զանգանեի հետ: Զանգանեն նշել է, որ Բուլղարիան գործընկեր է Իրանի համար, դարպասներ իրանական էներգառեսուրսները եվրոպական շուկա դուրս բերելու համար: Իրանն այժմ աշխատում է առաջիկա 4 տարվա գերակա ուղղությունների ծրագրի մշակման վրա, այդ թվում Պարսից ծոցից խտացված բնական գազ արտահանելու ծրագրի վրա: Թուրքիան ևս համարվում է դեպի Բուլղարիա իրանական գազի տարանցման տարբերակներից մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |