Դավիթ Յանի Findo որոնողական համակարգը $4 մլն նոր ներդրումներ է ստացել14 հուլիսի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Փաստաթղթերի որոնման Findo որոնողական ծառայությունը, որի հեղինակը ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանն է, նոր ներդրումներ է ստացել Flint Capital հիմնադրամից և անհայտ ներդրողների խմբից: Այդ մասին հայտնել են հիմնադրամում, դա հաստատել է նաև գործարարը, հայտնում է «Կոմերսանտը»: Ընդհանուր գումարը կազմել է $4 մլն, որից $3 մլն ներդրել է Flint Capital-ը: Ֆինանսավորումը կուղղվի պրոդուկտի տեխնոլոգիական զարգացմանը: Այդպես, թիմը գործարկել է Predictive Insights նոր տեխնոլոգիան, որի շնորհիվ համակարգը ինքնաբերաբար կիրազեկի օգտատերին այն մասին, որ իր փոստում հայտնաբերվել են չընթերցված նամակներ հանձնարարություններով: Findo-ն գործարկվել է 2016-ի սկզբին Դավիթ Յանի և Հերի Ֆաուլերի կողմից: Նախագիծը թույլ է տալիս որոնել ոչ թե առանցքային բառերով, այլ նկարագրությամբ, կառավարում է անձնական տվյալները փոստային և ամպային ծառայություններում, ինչպիսիք են Dropbox-ը, Google Drive-ը, Evernote-ը, Gmail-ը, Exchange-ը, Outlook-ը, Yahoo Mail-ը: Ընկերության մեսենջերների համար ընկերությունը մշակել է որոնողական բոտեր, որոնք որոնում են փաստաթղթերը, երբ օգտատերը գտնվում է Slack-ում, Telegram-ում, Facebook Messenger-ում և Skype-ում: Findo-ն միավորում է տեղեկատվության բոլոր աղբյուրները և ինդեքսավորում է դրանք` օգտագործելով արհեստական ինտելեկտը, տարբերակելու համար օգտատերի բնական խոսակցական լեզուն և կատարելու որոնողական հարցում. օրինակ, «դեկտեմբերին ներկայացված շնորհանդես», կամ «Նյու Յորքի թեկնածուի ռեզյումե»: Findo-ն բացառել է խնդիրը, որի լուծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չկան, գտնում է Flint Capital-ի գործընկեր Արտյոմ Բուրաչոնոկը: «Յուրաքանչյուր 5-րդ հարցումն այսօր անհաջողությամբ է ավարտվում: Օգտատերը կամ չի հիշում, թե որտեղ է փաստաթուղթը, կամ չի կարողանում գտնել առանցքային բառերով»: ԱՄՆ-ում Findo-ի պոտենցիալ շուկան գնահատվում է 2016թ. 300 մլն օգտատեր: Ըստ ընկերության կանխատեսումների, անհատական որոնողական համակարգերի լսարանը 2021-ին կհասնի 2 միլիարդի: Առայժմ Findo-ն անվճար է տրամադրվում, սակայն հետագայում նախատեսվում է վաստակել freemium-մոդելով վերջնական օգտատերերի համար` անձնական փաստաթղթերն ու նամակները վերջին կես տարվա համար անվճար են որոնվում, մեկ տարվա կտրվածքով` ամսական $4.99, ամբողջ պատմության ընթացքում` ամսական $9.99: Կորպորատիվ օգտատերերից նախատեսվում է գանձել արտոնագրային վճարներ: Դավիթ Յանը ծնվել է 1968թ. հունիսի 3-ին Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo բառարանը: Նա նաև գրպանի համակարգչի ստեղծողն է: Նրա ղեկավարած ABBYY ընկերությունը լավագույնն է համարվում ՏՏ ոլորտում և գործում է աշխարհի 8 երկրում, իսկ հաճախորդների քանակը հասնում է 30 մլն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |