Մոտ 300 մլն դրամի խախտում՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչում![]() 14 հուլիսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 14-ի նսիտում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին խնդրել է ներկայացնել սոցփաթեթներում հանգստի բաղադրիչում հայտնաբերված չարաշահումների հետ կապված տվյալներ: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ ուսումնասիրվել են մի քանի քաղաքաների հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերվել է մոտ 300 մլն դրամի ընդհանուր խախտում: Ըստ այդմ, ուսումնասիրվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում հանգստայան տներն ու հյուրանոցները: Զաքարյանի խոսքով` այս պարտքերն առաջացել են մի քանի պայմաններով: Նախ, նրա խոսքով, պետական բյուջեից տրամադրված գումարները ճիշտ ուղղությամբ չեն ծախսվել: Վերահսկիչ պալատը պարզել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները, որի պատճառով էլ գոյացել են այս պարտքերը, գրում է Armlur.am-ը: Զաքարյանը ընդգծել է, որ զբոսաշրջային ընկերություններին սոցփաթեթների ծառայություններ իրականացնելու հաշվառումը կատարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և 69 հաշվառված ընկերություններից ուսումնասիրվել են յոթը: ՎՊ նախագահը ընդգծել է, որ մի քանի զբոսաշրջային ընկերություններ ծառայություններ են մատուցել առանց Էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված լինելու և ըստ այդմ, հաշվառումը կրել է ձևական բնույթ: ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը: Կարդավեք նաև՝ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |