Հալեպում հրթիռակոծությունից վնասվել են Սբ Աստվածածին եկեղեցու ապակիները![]() 14 հուլիսի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Հալեպի Վիլլաներ թաղամասում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռ են արձակել, ինչի հետևանքով բնակարանը քանդվել է, իսկ եկեղեցին չի վնասվել: Ջարդվել են միայն եկեղեցու ապակիները, հայտնում է Հալեպի «Գանձասար» օրաթերթի կայքը: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները: «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս: Կարդացեք նաև՝ Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհը Հալեպի մատույցներում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |