Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի առանց բարդությունների 6 ապրիլի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Հարավային Կովկաս այցի շրջանակներում ես Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը: Առկա է հակամարտության կարգավորմանն ուղված գործընթացը: Հուսով եմ, որ այդ խնդիրը կկարգավորվի առանց բարդությունների»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վալտեր Շտեյնմեյերը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ:Հանդիպման ընթացքում կողմերը անցկացրել են կարծիքների լայն փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որի ժամանակ Ա. Գյուլը նշել է, որ հանդես է գալիս հօգուտ հարցի կարգավորման, այլ ոչ թե դրա սառեցման: «Եթե հարցերը սառեցված են մնում, ապա դա կարող է խրոնիկական բնույթ ստանալ եւ բարդացնել կարգավորման գործընթացը: Այդ պատճառով, շատ կարեւոր է քննարկել, թե ինչպիսի օգնություն մենք կարող ենք տրամադրել հակամարտության կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |