Գործադիրը հաստատել է ՄԻԵԴ-ի՝ «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով €3600-ի տրամադրումը14 հուլիսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ի նիստում հաստատել է 2015-ի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Համաձայն նախագծի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016-ի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2016-ի 9 ամսում հատկացվում է 3.600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: 1954թ․ ծնված Հայաստանի քաղաքացի Թամարա Դոմազյանը, ով ներկայումս բնակվում է Սանկտ Պետերբուրգում, հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ բողոքելով, որ զրկվել է դատարան դիմելու իրավունքից, քանի որ Հայաստանը մերժել է նրա հակընդդեմ հայցը սեփականության իրավունքի վկայականի տրամադրման չեղարկման գործով: ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախտվել է դիմումատուի իրավունքը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ |