ՀՀ-ում ալկոթեստերային սարքեր կարտադրվեն և կարտահանվեն![]() 14 հուլիսի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Արիդես» ՍՊԸ նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալել: Այս մասին ասված է Կառավարության կողմից ընկերության՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կարգավիճակ տալու որոշման հիմնավորման մեջ: Նախագծում նշվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ $3 մլն, իսկ 5-րդ տարում՝ մոտ $10 մլն: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 15.000 սարք, հետագայում ավելացնելով քանակը մինչև 40.000-ի: Արտահանման ուղղություններն են` հիմնականում ՌԴ, Ղազախստան, Բելառուս, ինչպես նաև ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ $4.3 մլն, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն սկզբնական շրջանում ունենալու է 70քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: Հուլիսի 14-ի նիստում Կառավարությունը նպատակահարմար է գտել թույլատրել «Արիդես» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա: Գործադիրի հունիսի 9-ի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով: Գործադիրի մայիսի 12-ի որոշմամբ էլեկտրոնիկա արտադրել պլանավորող ընկերությանը՝ «ՍՋՍ» ՍՊԸ-ին շահագործողի թույլտվություն է տրվել «Ալյանս»ազատ տնտեսական գոտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |