Ոսկու արդյունահանումն Ադրբեջանում կրճատվել է 13%-ով14 հուլիսի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ոսկու արդյունահանումն Ադրբեջանում 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 973,8 կգ, ինչը 12,9%-ով պակաս է 2015-ի նմանատիպ ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը» վիճակագրության պետական կոմիտեի վրա հղումով: 2015-ին Ադրբեջանում արդյունահանվել էր 2229,3 կգ, արդյունահանման աճը կազմել էր 19,1%: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում էր ոսկու արդյունահանումը 1891,6 կգ չափով: 2016-ի հունիսին Ադրբեջանում արդյունահանվել է 188,5 կգ ոսկի, ոսկին հանձնվել է վերամշակման: Ոսկու արդյունահանումը սկսվել է 2009թ. Գեդաբեկի հանքավայրում, իսկ արծաթի արդյունահանումը` 2010-ին: Ադրբեջանի ՀՆԱ անկումը 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 3,4%: ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է շուրջ 27.002 մլրդ մանաթ: Ոչ նավթային ՀՆԱ ծավալը 2016-ի հունվար-հունիսին կազմել է մոտ 17.6 մլրդ մանաթ` անկումը` 6,1%: Նավթային հատվածն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1%-ով: Ընթերցեք նաև. Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի 1-ին կիսամյակում կրճատվել է 3,4%-ով Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |