Ադրբեջանը և Ուկրաինան կզարգացնեն ռազմատեխնիկական գործակցությունը14 հուլիսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Շատ կարևոր է համատեղ արդյունաբերական համալիրների ստեղծումը: Դա կարևոր է ինչպես ծանր արդյունաբերության, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցության համար: Կան լավ հնարավորություններ այդ ուղղությունը զարգացնելու համար»,-ասել է Ալիևը Բաքվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Ուկրաինան և Ադրբեջանը նաև պայմանավորվել համագործակցել մաքսային և մշակութային ոլորտներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան պայմանագիր է կնքել ադրբեջանական ընկերության հետ, որի համաձայն Ան-178 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կառաքվի այդ երկիր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: «Ան-178 ինքնաթիռները կառաքվեն Ադրբեջան: Պայմանագիր է կնքվել ադրբեջանական ընկերության հետ»,-գրել է Գրոյսմանը Twitter-ի իր էջում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |