Կովկասից Փոթի լաստանավի առաջին «փորձնական ռեյսը» սպասվում է ապրիլի 9-ին

PanARMENIAN.Net - «Կովկաս» նավահանգիստ (Կրասնոդարի շրջան, Ռուսաստան)- Փոթի (Վրաստան) լաստանավային գետացման առաջին ռեյսը, որը թույլ կտա կարգավորել ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, սպասում են Փոթիում ապրիլի 9-ին, հաղորդել է Փոթիի նավահանգստի գլխավոր դիսպետչեր Կոնստանտին Ջգարկավան: Նրա խոսքերով, «Smat լաստանավը «Կովկաս» նավահանգստից դուրս կգա ապրիլի 7-ին եւ կհասնի Փոթի, մոտավորապես, ապրիլի 9-ին»:



Գլխավոր դիսպետչերը նշել է, որ դա «փորձնական ռեյս է», որը պետք է դնի «Կովկաս-Փոթի» կանոնավոր լաստանավային գետանցման սկիզբը: «Նավահանգստում բոլոր միջոցները նախաձեռնվել են, որպեսզի լաստանավի ռեյսը հաջող անցնի»,- ասել է Կ. Ջգարկավան:



Ինչպես առաջ էին տեղեկացնում, «Նավահանգիստ Կովկաս-Փոթի» լաստանավային գետանցումը ծրագրում էին բացել մարտի սկզբում, սակայն տեխնիկական պատճառներով այն տեղափոխվել էր ավելի ուշ ժամանակահատված:



Սկզբնական շրջանում ծրագրվում է շաբաթական մեկ ռեյս իրականացնել, իսկ մայիսին երկրորդ լաստանավի ներմուծումից հետո ռեյսերի քանակը կկրկնապատկվի, հայտնում է «Ինտերֆաքս-Յուգ»-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---