Ե. Կոժոկին. Կոսովոյի հակամարտության կարգավորման ծրագիրը չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի, Մերձդնեստրի, Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները նման են միայն ֆորմալ-իրավաբանական տեսանկյունից, իսկ իրենց էությամբ դրանք լիովին տարբեր են եւ մոտեցումը դրանցից յուրաքանչյուրի կարգավորման նկատմամբ պետք է տարբեր լինի: Նման կարծիք հինգշաբթի Բաքվում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Եվգենի Կոժոկինը: Կոսովյան հակամարտության կարգավորման ծրագիրը չի կարող նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ասել է քաղաքագետը: Հակամարտության կարգավորման ձգձգումը Կոժոկինը տեսնում է «ոչ տարածաշրջանային խաղացողների շահերի առկայության, հակամարտության կարգավորման նկատմամբ տարբեր մոտեցումների մեջ», հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---