ԴԱՀԿ-ն 2016-ի 6 ամսում մոտ 11.2 մլրդ է բռնագանձել![]() 14 հուլիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հարկադիր կատարման ծառայությունը 2016թ․ առաջին կիսամյակի ընթացքում հարուցել է մոտ 366.000 կատարողական վարույթ, իսկ բռնագանձումների ծավալը կազմել է մոտ 11.183 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացվել է ծառայությունում 2016թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Ըստ օրակարգի` ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել է կատարողական վարույթներով գումարների բռնագանձման, կարճված և ավարտված կատարողական վարույթների վերաբերյալ հաշվետվություն: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 2.5 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ մոտ 6.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ մոտ 1.078 մլրդ դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է մոտ 552 մլն դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է մոտ 303 դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել և ընթացք է տրվել 18.341 ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի, իսկ ընդհանուր առմամբ ավարտվել և կարճվել են 589.992 կատարողական վարույթներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի և ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ: Խորհրդակցությանը նախորդել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ 2015-ի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 11 մլրդ. դրամի սահմանագիծը`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 մլրդ. դրամի դիմաց, հարուցվել է 379.133 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.306 -ի դիմաց: 2015-ին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |