Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կվերսկսի գործել 2017-ին![]() 14 հուլիսի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 14-ի նիստում ասել է, որ նախորդ նիստում, 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերի նախագիծը քննարկելիս հայտարարվել էր, որ նախարարությունների առաջարկով կասեցվում է այդ գործընթացը, ինչը դարձել է բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկման առարկա: «Այդ կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Փաստորեն ՎՊ նախնական արդյունքների մասով դրանք իրոք կան, ուստի ճիշտ էր կասեցնելու որոշումը», - ասել է վարչապերը: Նա տեղեկացրել է, որ երեք նախարարությանը հանձնարարական է տրվել, որպեսզի ներկայացնեն նոր գործիքակազմ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը: «Իսկ 2017թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը մենք ընդգրկելու ենք», - ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, որևէ խոչընդոտ չկա: ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը: Կարդացեք նաև՝ Մոտ 300 մլն դրամի խախտում՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչում Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |