Նիսում չեղարկվել են բոլոր հասարակական միջոցառումները![]() 15 հուլիսի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Նիսի իշխանությունները որոշել են չեղարկել առաջիկա օրերի բոլոր հասարակական միջոցառումները և փակել են քաղաքային լողափերը: Մասնավորապես, չեղյալ է համարվել Ռիհաննայի համերգը, որը կայանալու էր հուլիսի 15-ի երեկոյան, և ջազ փառատոնը: Որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Անորոշ ժամկետով փակվել են լողափերը, որտեղ հուլիսի լույս 15-ի գիշերը խոշոր ահաբեկչություն է իրականացվել` զոհվել է 84 մարդ: Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |