«Գահերի խաղը»` «Էմմի-2016»-ի 23 անվանակարգում![]() 15 հուլիսի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Լոս Անջելեսում հրապարակվեցին «էմմի» 68-րդ հեռուստատեսային մրցանակի անվանակարգերում ներկայացված գործերը: Երրորդ տարին անընդմեջ անվանակարգերի քանակով առաջատարը «Գահերի խաղը» սերիալն է. սերիալը հավակնում է մրցանակի 23 անվանակարգում: Անվանակարգերի քանակով երկրորդը «Ժողովուրդն ընդդեմ Օ Ջեյ Սիմփսոնի. Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (22 անվանակարգ) քրեական խրոնիկայի առաջին եթերաշրջանն է: Երրորդ տեղում է «Ֆարգոն» 18 անվանակարգով, որին հաջորդում է «Փոխնախագահը» և «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում», գրում է «Աֆիշա- Daily»-ին: «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցում է 7 հեռուստաշոու. «Դաունթոն աբբայություն», «Ամերիկացիներ», «Միստեր Ռոբոտ», «Թղթե տնակը», «Գահերի խաղը», «Ավելի լավ է Սոուլին զանգեք», «Հայրենիք»: «Լավագույն կատակերգություն» անվանակարգում կպայքարեն «Սիլիկոնյան հովիտը», «Փոխնախագահը», «Սևուկը», «Անպիտան վարպետը», «Ակնհայտը» և «Անկոտրում Քիմմի Շմիդտը»: Իսկ մինի սերիալների ժյուրին 5 անվանակարգ է ընտրել. «Հանցագործությունների ամերիկյան պատմություն», «Արմատներ», «Գիշերային ադմինիստրատոր», «Հանցագործություն ամերիկյան ձևով», «Ֆարգո»: «Էմմի»-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Դրանից մի քանի օր առաջ սեպտեմբերի 10-11-ին հայտնի կդառնան հաղթողները տեխնիկական անվանակարգերում: «Էմմի»-2016-ի հաղորդավարը կլինի շոումեն Ջիմմի Քիմելը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |