ԱԳ փոխնախարար. ՀՀ-ԵՄ գործակցության շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում15 հուլիսի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: «ԵՄ հետ ավելի է աշխուժացել քաղաքական երկխոսությունը, տեղի են ունենում բարձրաստիճան փոխայցելություններ, բարձր մակարդակի քաղաքական շփումներ, հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատարի, ԵԽ նախագահի և այլոց հետ, որոնք առիթներ էին ամենաբարձր մակարդակով վերհանելու մեր համագործակցությանն առնչվող խնդիրները: ԵՄ հետ առանձնակիորեն քննարկվել են արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության ընթացքը: Հայկական կողմը ողջունել է, որ վերանայման գործընթացին ներգրավվել են նաև քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Նազարյանը, գրում է Tert.am-ը: Նազարյանը տեղեկացրել է, որ 2015թ.-ին Ռիգային արևելյան գործընկերության երկրների չորրորդ գագաթաժողովին հաստատվեց մոտեցումը՝ որպես ԵՄ և մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշ, վերահաստատվեցին ԵՄ-ՀՀ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ ընդհանուր ըմբռնումը, ուղենիշները: Ռիգայից հետո էլ, ԱԳ փոխնախարարի խոսքով, Հայաստանը հետամուտ է եղել դրույթների կատարմանը, դրանց անշեղ իրականացմանը: «2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում ազդարարվեց նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Արդեն կայացել են քաղաքական, ոլորտային, առևտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլեր, որոնք ես կբնութագրեի արդյունավետ, գործընթացը դինամիկ: Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձևավորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, որը կարտացոլի ԵՄ հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այսօրվա մեր հարաբերությունների էությունը, խորությունը: Ակնկալում ենք տեսանելի ապագայում ավարտին հասցնել այս կարևորագույն գործընթացը»,- շեշտել է Նազարյանը: Նազարյանը նհայտնել է, որ Եվրամիության հետ քննարկվում է նաև վիզաների ազատականացման հարցը՝ դրա գործողությունների ծրագրի կազմման, կիրառման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են մարդկային շփումների, գործարար կապերի դյուրացմանը: Փոխնախարարը հայտնել է, որ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում են Ավիացիոն ընդհանուր գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |