Օլանդը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ հարվածները սաստկացնելու մասին

Օլանդը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ հարվածները սաստկացնելու մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան մտադիր է ավելացնել հարվածների ինտենսիվությունն Իրաքում և Սիրիայում իսլամիստների դիրքերին հուլիսի լույս 15-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած հերթական ահաբեկչական գործողությունից հետո, որի հետևում, ամենայն հավանականությամբ, իսլամիստ ահաբեկիչներն են կանգնած: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձում:

«Մենք կսաստկացնենք հարվածները Սիրիայում և Իրաքում»,-ասել է նախագահը:

«Մենք շարունկում ենք հարվածներ հասցնել նրանց, ով մեզ սպառնում է»,-ասել է նա: Ֆրանսիայի ժողովուրդը, հավելել է Օլանդը, ուժեր կգտնի հակազդելու համար իսլամիստական սպառնալիքին:

«Ֆրանսիան սգում է, բայց հզոր է և միշտ ավելի հզոր կլինեն, քան մոլեռանդները, որոնք ցանկանում են խոցել երկիրը»,-ասել է Օլանդը:

Ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, որ ողբերգությունը Նիսում «սա հարձակում է, որի ահաբեկչական բնույթը կասկած չի առաջացնում»: Նա նաև նշել է, որ ստեղծված պայմաններում երկիրը պետք է զգոն լինի: «Ամբողջ Ֆրանսիան իսլամիստական ահաբեկչության սպառնալիքի տակ է: Մենք պետք է անթերի զգոնություն ցուցաբերենք»,-ասել է նախագահը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:

Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---