Անդրիասյանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի կայծակնային շախմատի չեմպիոն15 հուլիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթանում են Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակում անցկացվում է նաև շախմատի մրցաշար: Համալսարանական խաղերում Հայաստանը ներկայացնում են Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Հուլիսի 14-ին ունեցած կայծակնային մրցաշարում Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Պավել Պանկրատովը, իսկ Մաքսիմ Չիգաևը եզրափակեց լավագույն եռյակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Մրցաշարում մեր մյուս պատվիրակ Հովհաննես Գաբուզյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Համալսարանակaն խաղերի շրջանակներում անց է կացվում նաև արագ շախմատի մրցաշար: Կայացել են նախատեսված 9 տուրից 7-ը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականում ընթանում է Զավեն Անդրիասյանը, ով վաստակել է 5,5 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |