Սվիտալսկի. ՀՀ-ն ներառված է ԵՄ հետ վիզաների ազատականացման ծրագրում15 հուլիսի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրի օրակարգում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ, հայտնում է Tert.am-ը: «Խոսվում է արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների մասին, որտեղ դրվելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի սկիզբը, որը մենք պետք է իրագործենք մինչև հաջորդ գագաթնաժողովը: Հայաստանը մոռացված չէ, դուք օրակարգում եք»,- հայտնել է Սվիտալսկին: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր հերթին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |