ԼՂՀ վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 6 ապրիլի 2007 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «ԼՂՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Լինելով Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հիմնադիրների շարքում` Դուք արժանի ներդրում եք ունեցել երկրի ինքնապաշտպանության ուժերի ամրապնդման եւ անվտանգության ապահովման մեջ: Պետական եւ ռազմական գործչի Ձեր ունակություններն ու հնարավորությունները ամբողջությամբ արտահայտվել են բանակի կառուցման գործում»,- մասնավորապես, ասվում է ուղերձում: Անուշավան Դանիելյան վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի փորձն ու ունակությունները հետագայում եւս կծառայեն Հայաստանի ծաղկմանը եւ ղարաբաղյան ժողովրդի դարավոր ցանկությունների իրականացմանը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |