Ֆրանսիայի սենատը կքննարկի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը սեպտեմբերին![]() 15 հուլիսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի սենատում կքննարկվի սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է պատիժ՝ 1 տարի ազատազրկում և 45000 եվրո տուգանք: Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 2-ին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - ասել է Նալբանդյանը: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |