Վթար հեծանվային ԵԱ-ում. Հայ մարզիկը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել15 հուլիսի 2016 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապարակում ընթանում է հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ հեծանվորդ: Մրցաշարի առաջին օրը երիտասարդների «Սկրետչ» մրցաձեւում մեր հեծանվորդներից Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է առաջատարների վեցնյակում, սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել 1 շրջանով հետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել մեծ վթար. Բելառուսի մասնակիցը անգամ դուրս է թռչել հեծանվահրապարակից: Մրցումները դադարեցվել են, իսկ վնասվածքներ ստացած 8 հեծանվորդ՝ այդ թվում Պավել Ստեփանյանը, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտության արդյունքում Ստեփանյանի մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են նկատվել, մյուս մասնակիցները ստացել են կոտրվածքներ: Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Ստեպանյանը շարունակել էր մրցումները վթարից հետո եւ 25 կմ անհատական միավորներով մրցավազքում զբաղեցրել 5-րդ տեղը: «Բոլորը՝ մասնակիցները, կազմակերպիչները, հանդիսականները զարմացած էին, թե ինչպես նման վնասվածքներով Պավելը կարողացավ շարունակել մրցումները եւ անգամ զբաղեցնել 5-րդ տեղը: Բոլորը կանգնած ծափահարում էին մեր մարզիկին» - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, տեղեկացնում է Armsport.am-ը: Պավել Ստեփանյանի եղբայրը՝ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է: Այդ մրցմանը հաջող են հանդես եկել նաև Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը: Նրանք հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Պավել Ստեփանյանըը 2016-ի Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |