Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում![]() 16 հուլիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար: «Ես շնորհակալ եմ նախագահ Պուտինին իր առաջատար դերի համար»,-ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է Sputnik-Արմենիան: «Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից: Չեմ կասկածում, որ ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի աջակցությամբ առաջընթացի ներուժ կա»,-ասել է Քերին: Հունիսի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցել են Մոսկվայում` քննարկելով նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ընթերցեք նաև. Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |