ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Նիսում ահաբեկչության պատասխանատվությունը

ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Նիսում ահաբեկչության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում 84 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Համապատասխան հայտարարություն են տարածել խմբավորմանը մոտ կանգնած ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիսում ահաբեկչության գործող 5 ձերբակալված կա, որից 3-ը ձերբակալվել է հուլիսի 16-ի առավոտյան:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---