Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը16 հուլիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |