Բասկետբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ 2-րդ փուլում պարտվել է Պորտուգալիային16 հուլիսի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Խալկիդա քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Պորտուգալիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 70: 54 հաշվով: Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 19-ին Մոնտենեգրոյի թիմի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ էր մեկնարկեել Եվրոպայի առաջնությունում: Հունաստանի Խալկիդա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով: Այդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Ինոքն էր: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |