Երևանի զբոսաշրջային ընկերություններն այցելել են Արցախ16 հուլիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում-քննարկում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն ու ընդգծել, որ զբոսաշրջության խթանման ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում նկատվում է դրական շարժ։ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կլինեն շարունակական։ Հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանն էլ ներկայացրել է ԼՂՀ այցելության զբոսաշրջային նոր փաթեթների մի շարք տարբերակներ, որոնք հնարավորին կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը: Ճանաչողական այցի ընթացքում Արցախում գտնվող երևանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն նաև Շուշի, Տիգրանակերտ, թանգարաններ, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ վայրեր։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |