![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել. 1 զոհ կա, 3 վիրավոր (Թարմացվող)![]() ![]() PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» նախաձեռնությունը ներկայացնող մի խումբ զինված անձինք մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Ժամը 21:00-ից հետո տեղի ունեցող զարգացումներին հետևեք այստեղ: 16:09 Գրավված ՊՊԾ շենքի մոտ լրացուցիչ զրահափոխադրիչներ են ժամանել: 16:04 Ոստիկաններն Ազատության հրապարակից բերման են ենթարկել «Հայազն» կուսակցության անդամների: 15:32 ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին ասաց, որ բանակցություններն այժմ շարունակվում են: Զինված խումբը ներկայացրել է մեկ պահանջ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը, ինչը կատարել հնարավոր չէ: Զինված խմբի կողմից վիրավորներ չկան: Սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան, վիրավորվել են ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղդյանն ու ենթասպա Գագիկ Մկրտչյանը 15:18 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք հաղորդումներ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին։ ՄԻՊ-ն այս առնչությամբ տեղեկացնում է, որ Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է ԶԼՄ-ների հրապարակումներին: «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ 14:48 PanARMENIAN.Net ի տեղեկությունով, զոհված ոստիկանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: 14:12 Տարածքում գտնվող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է. «Չգիտեմ ոստիկանության մտադրության մասին, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում ոստիկանության պետք է պահպանի սառնասրտություն, որովհետև իրավիճակը վտանգներով է լեցուն. «Սասնա ծռեր» խումբը, որը գրավել է ոստիկանության բաժանմունը, տրամադրված է վճռական, չեն պատրաստվում հարձակման դեպքում ընկրկել»: Փաշինյանը մեկնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին: 13:55 Վիրավորված ոստիկաններից մեկը Մուրացանի զինվորական հոսպիտալում է: Ըստ հոսպիտալի տնօրեն Արամ Ասատրյանի. նա վիրավորում է ստացել որովայնի շրջանում, նրան վիրահատել են, փոխանցում է Sputnik Արմենիան: 13:30 «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Օպերայի հարակից տարածքից քաղաքացիների են բերման ենթարկում: Նրանց թվում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ազատության հրապարակում քաղաքացիներ են հավաքված: Մինչև այդ Facebook սոցցանցում կոչ էր արվում ժամը 12:00-ին հավաքվել Օպերայի բակում՝ հետագա անելիքները հասկանալու համար: 13:16 ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի 1 ոստիկան զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել 2 պատանդ: 12:56 PanARMENIAN.Net ի թղթակցին տարածքի բնակիչները պատմեցին, որ այդ ամենը սկսվել է առավոտյան 05:30-ի սահմաններում: Նախ ուժեղ պայթյուն է լսվել, (հավանաբար, բեռնատարի հարվածը դարպասներին - խմբ.), այնուհետև հրաձգության ձայներ: 12:38 Բաժանմունքի մոտակայքում են ՀՀ ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հունան Պողոսյանը փողոցում հավաքված քաղաքացիներին հորդորել է գնալ տուն` իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով: 12:32 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մի խումբ զինված անձանց կողմից գրաված ոստիկանության պարեկապահակային ծառայության բազայից: Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորում: Փաշինյանը նաև տեսանկահարահանել է բազայի ներսի տարածքը. երևում է, որ 7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: Խմբավորումը սկզբից պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է: Փաշինյանը տեղեկացրել է, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: 11:55 Խորենացի փողոց տանող բոլոր ճանապարհները, դեպի Սարի թաղի կամուրջ տանող ճանապարհը ու հակառակ կողմը փակ են, կուտակված են զինվորական ուժեր՝ զրահամեքենաներ, ջրցան մեքենաներ, դիպուկահարներ: 11:41 Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է, որ քիչ անց իրենք հայտարարությամբ հանդես կգան: 11:15 ԱԱԾ-ից հայտնում են, որ պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 10:37 Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Նա հայտարարել է նաև, որ ոստիկանությունը գրոհ կազմակերպեց շենքը գրավածների վրա զրահամեքենայով, եղել է պտասխան կրակ, ինչի հետևանքով վիրավորներ կան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |