![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Փաշինյան. Զինված անձինք պահանջում են Սարգսյանի հրաժարականը, փոխոստիկանապետը պատանդ է վերցված![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մի խումբ զինված անձանց կողմից գրավված Էրեբունիի ոստիկանության բաժանմունքից: Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնությունից մի խումբ զինված անձինք մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «ժողովրդի վստահության կառավարության ձևավորում», գրում է Armtimes.com-ը: Փաշինյանը նաև տեսանկարարահանել է բազայի ներսի տարածքը. երևում է, որ 7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Խմբավորումը սկզբից պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է: Փաշինյանը տեղեկացրել է, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում: ԱԺ պատգամավորտ հավելել է. «Չգիտեմ ոստիկանության մտադրության մասին, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում ոստիկանության պետը պետք է պահպանի սառնաստություն, որովհետև իրավիճակը վտանգներով է լեցուն. «Սասնա ծռեր» խումբը, որը գրավել է ոստիկանության բաժանմունը, տրամադրված է վճռական, չեն պատրաստվում հարձակման դեպքում ընկրկել», մեջբերում է Panorama.am-ը: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |