ԱՄՆ-ն քննադատում են Թուրքիային Իրանի հետ ռազմավարական համագործակցության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն քննադատում են Թուրքիային Իրանի հետ ռազմավարական համագործակցության համար` էներգետիկայի բնագավառում: Այդ մասին հայտնում է Turkish Daily News-ը հղում կատարելով Անկարայում ԱՄՆ դեսպանատանը առկա դիվանագիտական աղբյուրին: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ իրավիճակին»,- նշել է ամերիկացի դիվանագետը, ով ցանկացել է անհայտ մնալ:



Թուրքիան եւ Իրանը համաձայնագիր են կնքել էներգետիկական սեկտորում երկարաժամկետ համագործակցության, մասնավորապես նավթահորերի եւ գազահորերի հորատման մասին` Եվրոպա իրանական գազ մատակարարելու համար: Թերթի կարծիքով, այդ համագործակցությունը կարեւոր է եւ բխում է Թուրքիայի կենսական շահերից, ով ցանկանում է գլոբալ խաղացող դառնալ էներգետիկայի շուկայում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---