Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով18 հուլիսի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Անկարայի դատարանն արտոնել է ևս 99 մարդու ձերբակալություն, որոնց կասկածում են ռազմական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ, այդ թվում Թուրքիայի ՌՕՈւ գեներալ Հաքան Էվրիմը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Թուրք իրավապահներն արդեն մոտ 6.000 մարդ են ձերբակալել, այդ թվում միջին և բարձր օղակի զինվորականների: Պետական հեղաշրջման հետևանքով, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, զոհվել է 290 մարդ: Իշխանությունները մեղադրել են խռովությունը կազմակերպելու մեջ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բեքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանը մեղսակից է զինված հեղաշրջման փորձին: Գեներալ Բեքիրի հետ ռազմակայանում ձերբակալվել է ևս 10 բարձրաստիճան թուրք սպա, պնդում է հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ չէին պարզաբանում ՆԱՏՕ-ի բազայի աշխատանքի դադարեցման պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ այնտեղ հատուկ գործողություն է անցկացվում, որի շրջանակում արդեն ձերբակալվել է մի քանի զինծառայող, որոնք մասնակցել են հեղաշրջման փորձին: Ձերբակալվածների անունները նախարարը չի նշել և ժխտել է, որ ռազմակայանը դադարեցրել է աշխատանքը: Միևնույն ժամանակ ԱՄՆ հրամանատարությունը չի հայտնել, որ Թուրքիան արգելել է օգտագործել ռազմակայանը ԻՊ ահաբեկիչներին գրոհելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |