Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել![]() 18 հուլիսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը, հետապնդումներ սկսելով երկրում հեղաշրջման տապալված փորձից հետո, իսկ ձերբակալված անձանց ցուցակները նախապես էին կազմվել: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: «Սա այն է, ինչից վախենում էինք: Ես և ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հեղաշրջումից հետո մտավախություն հայտնեցինք, որ այն, ինչ կհաջորդի այս իրադարձություններին, կհամապատասխանի իրավունքի գերակայության միջազգային չափանիշներին: Այն, ինչ տեսնում ենք, վկայում է, որ նորմերը չեն պահպանվում»,-ասել է Հանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատասխանելով հարցին, թե արդյոք թուրքական իշխանություններն օգտվել են իրավիճակից` սեփական շահերից ելնելով, նա ասել է. «Առնվազն, դա նախապատրաստված է եղել»: «Այն, որ ցուցակներն արդեն հասանելի էին իրադարձություններից առաջ, վկայում է, որ դա նախապատրաստված էր, պահն օգտագործելու համար»,-ասել է եվրահանձնակատարը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |